Պուտին. Իրանի դեմ ռազմական գործողությունը աղետալի կլինի
https://parstoday.ir/hy/news/world-i108608-Պուտին._Իրանի_դեմ_ռազմական_գործողությունը_աղետալի_կլինի
Տարեկան զեկույցում, ՌԴ նախագահը նախազգուշացրել է Պարսից Ծոցի և Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում զարգացող լարվածության մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 20, 2019 19:20 Asia/Tehran
  • Պուտին. Իրանի դեմ ռազմական գործողությունը աղետալի կլինի

Տարեկան զեկույցում, ՌԴ նախագահը նախազգուշացրել է Պարսից Ծոցի և Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում զարգացող լարվածության մասին:

Վլադիմիր Պուտինը ասել է, որ ԱՄՆ-ի  ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ աղետ կլինի Արևմտյան Ասիայում:

Sputnik լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վլադիմիր Պոըտինն ընգծելով որ Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին հավելել է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անհիմն են, քանի որ Իրանը հավատարիմ է միջուկային գործարքին:

Ռուսաստանի նախագահն անդրադառնալով իր երկրի դեմ ԱՄՆ և  Եվրոպայի պատժամիջոցներին ասել է, որ այս հարցում Արևմուտքը ավելի շատ կվնասվի, քան մենք: Քանի որ նրանք կորցրել են ռուսական շուկան, սակայն Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցների հետևանքով աննախադեպ առաջընթաց է արձանագրել: