Հունիս 23, 2019 18:26 Asia/Tehran
  • Պուտինը քննադատել է Թրամփի անարդյունավետ արտաքին քաղաքականությունը

ՌԴ նախագահն ընդգծել է,որ Դոնալդ Թրամփն արտաքին քաղաքականության ոլորտում իր որոշումներն ընդունում է միայնակ:

Քննադատելով արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ-ի միակողմանի կողմնորոշումը, Վլադիմիր Պուտինն ասել է.«Դոնալդ Թրամփն իր որոշումներն այս ոլորտում ընդունում է միայնակ, այդիսկ պատճառով չի կարողանում շատ գործ անել,ինչը ցույց է տալիս,որ ԱՄՆ-ի քաղաքական համակարգն ինչպես է աշխատում»:

ՌԴ նախագահը հավելել է.«Թողեք ԱՄՆ-ն իր համար որոշում կայացնի, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու կարիք ունի թե ոչ,դա արդեն կախված է իրենից, եթե կարիք չունի մենք կսպասենք»:

Պուտինը վերջերս  հեռուստաեթերում ասել էր,որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն անկում են ապրում և օր-օրի ավելի են վատանում:

Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել ,որ Մեծ քսանյակի առաջիկա նիստը կհանգեցնի կառուցողական որոշումների  կայացմանը և կայուն պայմաններ կստեղծվեն տնտեսական համագործակցության համար: 

Պիտակ