Լրատվամիջոցները հայտնում են ԱՊՀ հնարավոր բարեփոխումների մասին
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի կազմակերպության բարեփոխումների հարցը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները
ԱՊՀ-ում նախագահող Ղրղզստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ բարեփոխման պահը հասունացել է, եւ նշել են, որ Բիշքեքը չի պատրաստվում կազմակերպության դիափոս փորողը դառնալ։
Պարբերականի տեղեկություններով՝ փոփոխությունների նախաձեռնողը Ղազախստանն է։ Դիվանագիտական աղբյուրը մանրամասնել է, որ Աստանան անհրաժեշտ է համարում ԱՊՀ-ն դարձնել կոմպակտ կազմակերպություն, որը չէր կրկնօրինակի ավելի առաջադեմ ինտեգրացիոն կառույցների գործառույթները, ինչպիսիք են ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը, այլ իր անդամ կազմակերպություններին կօգտագործի որպես հարթակ սուր տարածաշրջանային խնդիրների քննարկման համար, ինչպիսին օրինակ Ուկրաինայի եւ Ղարաբաղի խնդիրներն են։