ՄԱԿ.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները խախտում են միջազգային օրենքները»
ՄԱԿ-ի զեկուցողն ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտում են մարդասիրական միջազգային օրենքները:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին քննադատելով Իրանի դեմ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցներն ասել է.«Այդ պատժամիջոցներն անօրինական շրջափակում ու հավաքական վրիժառություն են և երկուսն էլ հակասում են մարդասիրական միջազգային օրենքներին»:
Ջազաիրին այսօր Վիեննայում «Միակողմանի քայլերն ու դրանց հետևանքները» թեմայով միջազգային սեմինարում ասել է.«Երկրների դեմ տնտեսական պատերազմ սանձազերծելու համար միակողմանի պատժամիջոցներից օգտվելու աննախադեպ ավելացումը հակասում է մարդու իրավունքների նորմերին և վնասում է սովորական քաղաքացիների ապրելու իրավունքին»:
Քննադատելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու Թրամփի միակողմանի որոշումը, ՄԱԿ-ի զեկուցողն ասել է.«ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց բացի, պատժամիջոցներով է սպառնում նաև Իրանի հետ առևտուր անող երկրներին»: