ՄԱԿ.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները խախտում են միջազգային օրենքները»
https://parstoday.ir/hy/news/world-i108868-ՄԱԿ._ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցները_խախտում_են_միջազգային_օրենքները
ՄԱԿ-ի զեկուցողն ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտում են մարդասիրական միջազգային օրենքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2019 14:57 Asia/Tehran
  • ՄԱԿ.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները խախտում են միջազգային օրենքները»

ՄԱԿ-ի զեկուցողն ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտում են մարդասիրական միջազգային օրենքները:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին քննադատելով Իրանի դեմ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցներն ասել է.«Այդ պատժամիջոցներն անօրինական շրջափակում ու հավաքական վրիժառություն են և երկուսն էլ հակասում են մարդասիրական միջազգային օրենքներին»:

Ջազաիրին այսօր Վիեննայում «Միակողմանի քայլերն ու դրանց հետևանքները» թեմայով միջազգային սեմինարում ասել է.«Երկրների դեմ տնտեսական պատերազմ  սանձազերծելու համար միակողմանի պատժամիջոցներից օգտվելու աննախադեպ ավելացումը հակասում է մարդու իրավունքների նորմերին և վնասում է սովորական քաղաքացիների ապրելու իրավունքին»:

Քննադատելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու Թրամփի միակողմանի որոշումը, ՄԱԿ-ի զեկուցողն ասել է.«ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց բացի, պատժամիջոցներով է սպառնում նաև Իրանի հետ առևտուր անող երկրներին»: