Եվրոպայում անոմալ շոգը խլել է երկու մարդու կյանք
Եվրոպական լրատվական աղբյուրները հայտարարել են, որ կանաչ մայրցամաքում շոգը ռեկորդներ է սահմանում և բարձր ջերմային ֆոնը խլել է երկու մարդու կյանք:
Իսպանիայի ոստիկանությունը հաղորդել է, որ երկրի հյուսիսային ու հարավային հատվածներում, անոմալ շոգ եղանակը երկու մարդու մահվան պատճառ է դարձել:
Իսպանիայում սաստիկ շոգից հրդեհներ են բռնկվել երկրի հյուսիս-արևելքում, 60 կմ տարածության վրա գտնվող անտառներում:
Ֆրասնիայում աննախադեպ շոգի հետևանքով, ուրբաթ օրվանից խոշոր հրդեհներ են բռնկվել այդ երկրի հարավային Լը Գարդ տարածքի բնակելի և անտառային տարածքներում: 550 հրշեջներ և փրկարարական ծառայության բազմաթիվ աշխատակիցներ, պայքարում են ամենասարասփելի հրդեհների դեմ:
Ֆրանսիայի իշխանությունները փորձել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով, կանխել շոգի հետևանքով մարդկանց մահանալը,ինչը Ֆրանսիայի վարչապետ Էդվար Ֆիլիպն անխուսափելի է համարել:
Գերմանիայում անոմալ շոգ է, ինչը վերջին 70 տարիների ընթացքում աննախադեպ է: