Զանգվածային ցույցեր Ալժիրում
https://parstoday.ir/hy/news/world-i108912-Զանգվածային_ցույցեր_Ալժիրում
Ալժիրի ժողովուրդը բողոքի ցույցեր է անցկացրել անցումային իշխանության կառույցներում երկրի պաշտոնանկ նախագահի օրոք եղած պաշտոնյաների աշխատանքը շարունակվելու դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2019 08:52 Asia/Tehran
  • Զանգվածային ցույցեր Ալժիրում

Ալժիրի ժողովուրդը բողոքի ցույցեր է անցկացրել անցումային իշխանության կառույցներում երկրի պաշտոնանկ նախագահի օրոք եղած պաշտոնյաների աշխատանքը շարունակվելու դեմ:

Ալժիրում շարունակվում են բողոքի ցույցերը: Ցուցարարները պահանջում են այդ երկրի պաշտոնանկ նախագահ Աբդոլազիզ Բուտեֆլիկայի օրոք աշխատած բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը: Ցույցերը շարունակվելու են նաև ուրբաթ օրը, թևակոխելով հինգերորդ ամիսը:

Ալժիրի քաղաքացիները պնդում են, որ Բուտեֆլիկայի օրոք եղած պաշտոնյաներն ու կառույցները չպետք է մնան անցումային իշխանության կառույցներում , այդ իսկ պատճառով ամեն ուրբաթ ցույցեր են անցկացնում:

Բուտեֆլիայի հրաժարականից հետո Ալժիրի Ազգային ժողովի նախագահ Աբդոլղադեր բին Սալեհը ժամանակավորապես ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը: