Կարակասը դատապարտել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i108923-Կարակասը_դատապարտել_է_Վենեսուելայի_դեմ_ԱՄՆ_ի_սահմանած_նոր_պատժամիջոցները
Կարակասը խստորեն դատապարտել է Վենեսուելայի կառավարական պաշտոնյաների դեմ սահմանած ԱՄՆ նոր պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2019 13:55 Asia/Tehran
  • Կարակասը դատապարտել է Վենեսուելայի դեմ  ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները

Կարակասը խստորեն դատապարտել է Վենեսուելայի կառավարական պաշտոնյաների դեմ սահմանած ԱՄՆ նոր պատժամիջոցները:

Ուրբաթ օրը, Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ այդ երկրի դեմ  պատժամիջոցների վերջին փուլում Վաշինգտոնը փորձում է միակողմանի և անօրինական միջոցների կիրառմամբ, իր քաղաքական կամքը պարտադրել մեկ այլ երկրի:

Վենեսուելան ընդգծում է, որ Վաշինգտոնի կողմից կիրառված միակողմանի տնտեսական սահմանափակումները միջազգային իրավունքի հստակ խախտում են:

Կարակասը նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայի կառավարությունը տապալելու փորձի և երկրի էլեկտրական համակարգը դիվերսիֆիկացնելու մեջ:

Կարակասը, անօրինական համարելով այդ պատժամիջոցները, ԱՄՆ-ին մեղադրել է Վենեսուելայի նավթի պաշարներին տիրանալու նպատակ հետապնդելու մեջ: