Կարակասը դատապարտել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները
Կարակասը խստորեն դատապարտել է Վենեսուելայի կառավարական պաշտոնյաների դեմ սահմանած ԱՄՆ նոր պատժամիջոցները:
Ուրբաթ օրը, Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ այդ երկրի դեմ պատժամիջոցների վերջին փուլում Վաշինգտոնը փորձում է միակողմանի և անօրինական միջոցների կիրառմամբ, իր քաղաքական կամքը պարտադրել մեկ այլ երկրի:
Վենեսուելան ընդգծում է, որ Վաշինգտոնի կողմից կիրառված միակողմանի տնտեսական սահմանափակումները միջազգային իրավունքի հստակ խախտում են:
Կարակասը նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայի կառավարությունը տապալելու փորձի և երկրի էլեկտրական համակարգը դիվերսիֆիկացնելու մեջ:
Կարակասը, անօրինական համարելով այդ պատժամիջոցները, ԱՄՆ-ին մեղադրել է Վենեսուելայի նավթի պաշարներին տիրանալու նպատակ հետապնդելու մեջ: