Լավրով.«Եվրոպացիները պետք է գործադրեն Իրանի նկատմամն իրենց տնտեսական պարտավորությունները»
https://parstoday.ir/hy/news/world-i109036-Լավրով._Եվրոպացիները_պետք_է_գործադրեն_Իրանի_նկատմամն_իրենց_տնտեսական_պարտավորությունները
ՌԴ-ի ԱԳ նախարարը շեշտել է.«Եվրոպացիները պետք է ՀԳՀԾ-ի համաձայն գործադրեն Իրանի նկատմամբ իրենց տնտեսական պարտավորությունները և միջոցներ ձեռնարկեն Իրանի նավթի վաճառքի համար»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 02, 2019 14:59 Asia/Tehran
  • Լավրով.«Եվրոպացիները պետք է գործադրեն Իրանի նկատմամն իրենց տնտեսական պարտավորությունները»

ՌԴ-ի ԱԳ նախարարը շեշտել է.«Եվրոպացիները պետք է ՀԳՀԾ-ի համաձայն գործադրեն Իրանի նկատմամբ իրենց տնտեսական պարտավորությունները և միջոցներ ձեռնարկեն Իրանի նավթի վաճառքի համար»:

Երեքշաբթի օրը, Ալ-Ջազիրա հեռուստատեսության հաղորդմամբ, իր իռլանդացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ, Սերգեյ Լավրովն ասել է.«ԱՄՆ-ն Իրանի դեմ խստացրել է իր սահմանած պատժամիջոցները, հետևաբար համաձայն ՀԳՀԾ-ի, պետք է երաշխավորվեն այս երկրի տնտեսական շահերը»:

ՌԴ-ի ԱԳ նախարարը շեշտել է.«Եվրոպացիներին կոչ եմ անում գործադրել ՀԳՀԾ-ի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները և պաշտպանել Իրանի շահերը»:

ԱՄՆ-ի պատժամիջոցները համարելով Իրանի կողմից հարստացված ուրանի պաշարների մեծացման ՀԳՀԾ-ով ճշտված սահմանն անցնելու պատճառը, Լավրովը միևնույն ժամանակ Իրանին ինքնազսպվածության կոչ է արել:

ՌԴ-ի ԱԳ նախարարը շեշտել է.«2018թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրդ գալուց հետո Իրանը շարունակում էր ցածր տոկոսով հարստացված ուրանի ավելացածը վաճառել այլ երկրներին, այդ թվում նաև ՌԴ-ին, սակայն ԱՄՆ-ի պատժամիջոցներից մեկը փաստորեն Իրանի համար անհնար դարձրեց  ծանր ջրի ու հարստացված ուրանի արտահանումը:

Լավրովը հիշեց, որ ավելի վաղ ՌԴ-ն նախազգուշացրել էր, թե այս կարգի պատժամիջոցների սահմանումը Իրանին կդնեն այն պայմաններում, որ անցնի ՀԳՀԾ-ով ճշտված սահմաններից: