Եվրոպացի երիտասարդները հոգեկան ճգնաժամի շեմին
Մի ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ապագայի նկատմամբ հույս չունենալը, անօթևան լինելը, շրջապատի կողմից մերժված լինելը, անգործությունը պատճառներ են, որ եվրոպացի երիտասարդներին կանգնեցրել են հոգեկան ճգնաժամի շեմին:
Eurofund կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, եվրոպական մյուս երկրների երիտասարդների համեմատությամբ, շվեդացի երիտասարդներն ավելի շատ են տառապում դեպրեսիայով:
Շվեդիային հաջորդում են Էստոնիան ու Մալտան:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, Եվրամիության անդամ երկրների երիտասարդների 14 տոկոսը խորը դեպրեսիայով են տառապում: Այդ երկրներում 15-ից 24 տարեկանների չորս տոկոսը տառապում է քրոնիկ դեպրեսիայով:
Այս ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, թե տնտեսական ճգնաժամն ինչ ծանր հետևանքներ է թողել եվրոպացի երիտասարդների վրա և մի շարք երեխաներ ծանր պայմաններում են ապրում Եվրոպայում:
2013թ մինչև 2018թ. Նիդերլանդներում անօթևան երեխաների թիվը շուրջ 60 տոկոս ավելացել է: