Ռուսաստանում ձերբակալվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամներ
https://parstoday.ir/hy/news/world-i109457-Ռուսաստանում_ձերբակալվել_են_ԻԼԻՊ_ահաբեկչական_խմբի_անդամներ
Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունն այդ երկրի հարավում ձերբակալել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման երկու անդամների:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 15, 2019 19:33 Asia/Tehran
  • Ռուսաստանում  ձերբակալվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամներ

Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունն այդ երկրի հարավում ձերբակալել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման երկու անդամների:

Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը  (FSB) երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրի հատուկ ուժերը  2018 թ. ապրիլին  ԻԼԻՊ ահաբեկչական ցանցը քննելով, կարողացել են հայտնաբերել մի քանի կասկածյալների: 

Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը հավելել է, որ Ռուսաստանի հարավում  գտնվող Ռոստով քաղաքում ձերբակալվել է երկու ահաբեկիչ, նաեւ հայտնաբերել են զինամթերք եւ պայթուցիկ նյութեր: 

Ահաբեկչական խումբը ծրագրավորում էր հարձակում իրականացնել ոստիկանության ուժերի և քաղաքացիների դեմ: