Ռուսաստանը և Վենեսուելան կհամագործակցեն բոլոր մակարդակներում
Հուլիս 20, 2019 12:48 Asia/Tehran
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Վենեսուելայի պաշտոնյաների հետ բանակցության արդյունքում որոշվել է շարունակել տարբեր ոլորտներում Մոսկվայի ևԿարակասի համագործակցությունը :
Ռյաբկովը հավելել է, որ պետք է քննարկվեն տարբեր ուղղություններով նախագծերի իրականացումը, ինչպես նաև միջազգային նշանակության կարևոր հարցեր:
Նա հավելել է, որ Չմիավորման շարժման երկրների նախարարների հանդիպման ժամանակ նույնպես քննարկումներ են անցկացվելու:
Ավելի վաղ, Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արիզան ասել էր, որ Մոսկվայի ու Կարակասի միջև բանակցությունները կարևոր են երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու համար:
Պիտակ