Վենեսուելայի նախագահ.«Երախտապարտ ենք Իրանին ցուցաբերած հովանավորության դիմաց»
Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, թուիթերում գրառում կատարելով, Վենեսուելայի նախագահը բարձր է գնահատել Թեհրանի հովանավորությունը իմպերիալիզմը դիմագրավելու հարցում Կարակասին հովանավորելու ուղղությամբ:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նիկոլաս Մադուրոն, կիրակի օրը, թուիթերում գրել է.«Հաջող հանդիպում են ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Ես բարձր եմ գնահատում իմպերիալիզմին դիմագրավելու հարցում Վենեսուեայի նկատմամբ ձեր ցուցաբերած հովանավորությունը: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում երկկողմ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ»:
Շաբաթ երեկոյան, ԻԻՀ արտգործնախարարը հանդիպում է ունեցել Վենեսուելայի նախագահի հետ: Նրանք մտքերի փոխանակում են կատարել երկկողմ հարաբերությունների և երկուստեք հետաքրքրող հարցերի շուրջ:
Չմիավորման շարժման տարեկան նիստին մասնակցելու նպատակով, Իրանի արտգործնախարարը Վենեսուելա է մեկնել: Ավարտելով Կարակաս կատարած այցը, Զարիֆը մեկնելու է Նիկարագուա և Բոլիվիա: