Բրիտանիան 648 միլիոն ֆունտ ստերլինգի արժողությամբ զենք է վաճառել Արաբիային
Բրիտանական մի օրաթերթ հաղորդել է, որ Լոնդոնն առանց ուշադրություն դարձնելու Արաբիայում մարդու իրավունքների խախտման դեպքերին, վեց ամսվա ընթացքում 648 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զինտեխնիկա է վաճառել այդ ռեժիմին:
Ինդիփենդենթ օրաթերթը երեքշաբթի օրը գրել է.«Բրիտանիայի կառավարությունն Արաբիային այդ քանակությամբ զենքի վաճառքի թույլտվություն է տվել Սաուդյան ռեժիմի ընդդիմադիր Ջամալ Խաշողջիի վայրագ սպանությունից հետո»:
Թերթը հավելել է.«Քննադատներն ասում են, որ չնայած Բրիտանիայի պաշտոնատարները, այդ թվում այդ երկրի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը դատապարտել են Խաշողջիի սպանությունը, բայց այդ երկրի կառավարությունը Սաուդյան ռեժիմի հետ առևտուրը շարունակել է սովորականի պես»:
Բրիտանիայում Արաբիային զենքի վաճառքի դեմ ուղղված քննադատությունները սրվեցին այն ժամանակ, երբ պարզվեց,որ Սաուդյան կոալիցիան Եմենի դեմ պատերազմում խաղաղ քաղաքացիներին սպանելու համար կիրառել է բրիտանական կլաստերային ռումբեր: