Ռուսաստանում բերման է ենթարկվել 1000 ցուցարար
https://parstoday.ir/hy/news/world-i109887-Ռուսաստանում_բերման_է_ենթարկվել_1000_ցուցարար
Ռուսաստանի անվտանգության ուժերը բերման են ենթարկել հասարակության կարգը խանգարող ավելի քան 1000 ցուցարարների:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 28, 2019 17:55 Asia/Tehran
  • Ռուսաստանում  բերման է ենթարկվել 1000 ցուցարար

Ռուսաստանի անվտանգության ուժերը բերման են ենթարկել հասարակության կարգը խանգարող ավելի քան 1000 ցուցարարների:

Ռուս պաշտոնատարները հայտարարել են, որ շաբաթ օրվանից շուրջ 3500 քաղաքացիներ, Մոսկվայի քաղխորհրդի ընտրություններն արդար չանցկացվելու պատրվակով, ցույց են անցկացրել, որը կառավարության կողմից անօրինական է բնութագրվել:

Ռուսաստանի ոստիկանությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ընդհանուր առմամբ չարտոնված ցույցերի ժամանակ ձերբակալվել է 1074 մարդ:

Խռովարարներն ու ցուցարարները մտադիր էին մուտք գործել Մոսկվայի քաղաքապետարան և գրավել այն, սակայն իրավապահները դա թույլ չեն տվել:

Բողոքարարները պահանջում էին չեղարկել տեղական ընտրությունների արդյունքները: