ԱՄՆ-ում վերականգնվում են մահապատիժները
Օգոստոս 15, 2019 09:15 Asia/Tehran
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի մի խումբ պատգամավորներ կառավարությունից բացատրություն են պահանջել մահապատժի իրագործումը վերականգնելու կապակցությամբ:
Ասոշիեյթեդտ պրես գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի բարեփոխման ու քննչական կոմիտեի անդամները նամակ հղելով այդ երկրի արդարադատության նախարար Ուիլիամ Բարին, բացատրություն են պահանջել մահվան դատապարտված դաշնային կալանավորների մահապատժի իրագործումը վերականգնելու կապակցությամբ:
Տարբեր հարցերից բացի, պատգամավորները այս նամակում նշել են.«Դատական ոլորտի պաշտոնյաները այս հարցով ո՞ւմ հետ են խորհրդակցել»:
Անցած հուլիս ամսին արդարադատության նախարար Ուիլիամ Բարը հայտարարել էր.«Դաշնային կառավարությունը վերականգնում է մահապատժի կիրառումը»:
Պիտակ