ԱՄՆ-ի տնտեսական անկումը, հակառակ Թրամի պնդումներին
Դոնալդ Թրամփն իր ձեռքբերումներից մեկը համարում է ԱՄՆ-ի տնտեսության և զբաղվածության մակարդակի աճը, ինչի մասին բազմիցս խոսել է իր ելույթներում կամ թուիթերյան գրառումներում:
Եվ չնայած այդ հայտարարություններին, ներկա դրությամբ առկա են լուրջ մտահոգություններ՝ ԱՄՆ-ի տնտեսության անկման կապակցությամբ: Բանկերի կարճաժամկետ տոկոսադրույքները նվազել են, հասնելով երկարաժամկետ տոկոսադրույքներից ավելի ցած մակարդակի, իսկ ամերիկյան ու եվրոպական ֆոնդային բորսաներում, մասնավորապես Ուոլ Սթրիթում ինդեքսների անկումն ԱՄՆ-ի տնտեսության անկման մեկ այլ ապացույցն է:
Պոլիտիկո կայքէջն անդրադառնալով օգոստոսի 14-ին Ուոլ Սթրիթում արձանագրված ֆոնդային ինդեքսների կտրուկ անկմանը, գրել է. «Այսօր Ուլ Սթրիթի ֆոնդային բորսաներում տեղի ունեցած փոթորիկն ապացուցում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը գտնվում է կտրուկ անկման պայմաններում»: Չորեքշաբթի կեսօրին, ԱՄՆ-ի բորսաները ստացան կարմիր գույն, իսկ Dow Jones-ի ինդեքսը նվազեց 652 կետով: ԱՄՆ-ում և Գերմանիայում տնտեսական անկման սպառնալիքի արդյունքում, նավթի համաշխարհային գները նվազել են երկու դոլարով, հասնելով 59 դոլար 32 ցենտի:
Տնտեսագետները համոզված են, որ հատկապես Չինաստանի հետ տնտեսական պատերազմ խթանելով, Թրամփն ԱՄՆ-ի տնտեսության մեջ մեծ ցնցում է առաջացրել, այնպես, որ իրավիճակը չեն կարողանում հսկել անգամ դաշնային ֆինանսական հաստատությունները, ինչպիսիք են Ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը:
ԱՄՆ-ի տնտեսության անկման նշանները Թրամփի որոշումների փոփոխման պատճառ են դարձել: Օգոստոսի 13-ին, Թրամփը հայտարարեց, որ 300 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար 10 տոկոսո մաքսատուրքերի սահմանումը կհետաձգվի:
Չինաստանի պատասխան գործողություններն այդ թվում՝ ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքներ չգնելը, ազդել են այս երկրի տնտեսության վրա, բարձրացնելով ամերիկացիների սպառողական զամբյուղի արժեքը: Իսկ ամերիկացիների կյանքի պայմանների թանկացումը լավ լուր չէ Թրամփի համար, ով տնտեսական լավ պայմաններ էր խոստացել և հենց այդ խոստումների շնորհիվ, կարողացել էր հավաքել սպիտակամորթների միջին և ցածր խավերի ձայները:
Մյուս կողմից, 2019թ ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտն աճեց 27 տոկոսով, հասնելով 899 միլիարդ 800 միլիոն դոլարի: Իսկ այս փաստը կարող է վնասել 2020 թ նախագահական ընտրություններում հաղթելու նպատակով, ԱՄՆ-ի տնտեսական բարեկեցության և աճի վերաբերյալ Թրամփի հայտարարություններին:
2007թ արձանագրված տնտեսական անկումից հետո, ԱՄՆ-ում նոր ճգնաժամը կարող է թուլացնել 2020թ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթելու հավանականությունը: