Վենդի Շերման.«Իրանը Թրամփի օրոք ավելի համարձակ է դարձել»
Միջուկային բանակցություններում ԱՄՆ-ի ավագ բանագնացը մտահոգություն է հայտնել Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նվազեցման կապակցությամբ, ասելով, որ Թրամփի օրոք Թեհրանն ավելի համարձակ է դարձել:
Business Insider ամերիկյան գործակալության հաղորդման համաձայն, հակադարձելով Իրանի կողմից երրորդ քայլի իրագործման, Վենդի Շերմանն ասել է.«Իրանի բոլոր քայլերը հակադարձելի են, սակայն եթե նրանք ցենտրիֆուգների տեխնոլոգիայի զարգացման ուղով ընթանան, մեծ տեղեկություններ ձեռք կբերեն, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս»:
Շերմանը նշել է, որ անգամ եթե ԱՄՆ-ը ռազմական տարբերակն ընտրի և ռմբակոծի Իրանի միջուկային բոլոր կենտրոնները, Թեհրանը կարող է վերակառուցել դրանք և դա բարդացնում է խնդիրը:
Երրորդ քայլն իրականացնելով, սեպտեմբերի 6-ից Իրանը դադարեցրել է միջուկային հետազոտության ոլորտում ՀԳՀԾ-ով ստանձնած բոլոր հանձնառությունների իրագործումը: