Ռուս պաշտոնյա . ԻԼԻՊ-ի 2000 անդամ վերադարձել է Եվրոպա
ՌԴ փոխարտգործնախարարը նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական գործողությունների իրականացման հավանականության մասին:
ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը, ՏԱՍՍ րատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Ահաբեկչությունը հանրային խնդիր է և ամբողջ աշխարհում, այդ թվում՝ արևմտյան երկրներում իրականացվող ահաբեկչական գործողությունները դրա ապացույցն են»:
Նա հավելել է. «ԱՄՆ-ը, Եվրոպան, Ասիան և մյուս զարգացած երկրներն ապահովված չեն ահաբեկչական հարձակումներից, քանի որ վերջին տարիներին ԻԼԻՊ-ի 2 հազար եվրոպացի զինյալներ, որ կռվում էին Սիրիայում ու Իրաքում, վերադարձել են Եվրոպա»:
Արևմտյան երկրները, որ ոչ մի ջանք չեն խնայում հատկապես Սիրիայում գործող ահաբեկչկան խմբերին աջակցելու հարցում, ներկայումս կանգնած են ԻԼԻՊ-ի անդամների վերադարձի ու ահաբեկչական գործողությունների հավանականության վախի առջև: