ՄԱԳԱՏԷ. Իրանի կողմից ՀԳՀԾ-ի ստանձնած պարտավորությունների մշտադիտարկումը շարունակվում է
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը հայտարարել է, որ Իրանի կողմից ՀԳՀԾ-ի ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկման գործընթացը շարունակվում է :
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Կոռնել Ֆերուցեն այսօր ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդի նիստում հայտարարել է, որ Իրանը մեկնարկել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը և Թեհրան կատարած այցի ժամանակ իրեն տեղեկացրել են, որ Իրանը նոր ցենտրիֆուգներ է տեղադրում Նաթանզում:
Ֆերուցեն ասել է, որ այց ընթացքում իրանցի պաշտոնյաներին կոչ է արել պատասխանել անվտանգության երաշխիքների կապակցությամբ համագործակցության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հարցերին :
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն ասել է, որ Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհիի հետ: