ԱՄՆ-ը զայրացած է Իրանի նավթի արտահանումը Չինաստան շարունակվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i111319-ԱՄՆ_ը_զայրացած_է_Իրանի_նավթի_արտահանումը_Չինաստան_շարունակվելու_կապակցությամբ
ԱՄՆ-ի էներգետիակյի դեպարտամենտի ղեկավարը խիստ մտահոգություն է հայտնել, չնայած Վաշինգտոնի շրջափակումներին, Իրանի նավթի արտահանումը Չինաստան շարունակվելու կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 10, 2019 12:20 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը զայրացած է Իրանի նավթի արտահանումը Չինաստան շարունակվելու կապակցությամբ

ԱՄՆ-ի էներգետիակյի դեպարտամենտի ղեկավարը խիստ մտահոգություն է հայտնել, չնայած Վաշինգտոնի շրջափակումներին, Իրանի նավթի արտահանումը Չինաստան շարունակվելու կապակցությամբ:

Երկուշաբթի օրը, Էմիրություններում կայացած էներգետիկայի թեմայով նիստում, Դան Բրոյլեթն Իրանի նավթի Չինաստան արտահանման կապակցությամբ ասել է. «Ամերիկացի պաշտոնատարներն այս թեմայի շուրջ խոսելու են Չինաստանի կառավարության հետ»:

Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ-ի գանձապետարանի փոխնախարար Սիգալ Մանդելքերն ասել է. «Վաշինգտոնը շարունակելու է Իրանի դեմ ճնշում կիրառել և ինչպես Թրամփն է ասել՝ ոչ մի ազատություն նկատի չի առնվելու Իրանի նավթի դեմ սահմանված շրջափակման հարցով»:

Այդուհանդերձ, մեծ թվով երկրներ, այդ թվում Չինաստանը հայտարարել են, որ շարունակելու են Իրանից նավթի գնումը: