Թրամփը 17 միլիոն դոլար ծախսել է հանգստյան համալիրի համար
ԱՄՆ Կոնգրեսի հետաքննություններից հետո Պենտագոնը բացահայտել է, որ Թրամփը 17 միլիոն դոլար է ծախսել Շոտլանդիայում նախագահական հանգստավայրի համար:
New York Times- ը օրաթերթը հաղորդել է, որ Պենտագոնը մի նամակ հղելով Կոնգրեսի տեսուչներին, հայտարարել է.«2017 թ.-ի հունվարից Դոնալդ Թրամփն իր ընտանիքի հանգստի համար Շոտլանդիայում ծախսել է 17 միլիոն դոլար»:
ՀունիսինԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի վերաքքնիչ հանձնաժողովը հարցեր էր ուղղել Շոտլանդիայի Գլազգոյի օդանավակայանում բենզինալիցքավորման նպատակով օդուժի թռիչքների վերաբերյալ:
Պենտագոնի թափանցիկության բացակայությունը Թրամփի հանգստավայր կատարած այս գործուղումների վերաբերյալ, քննադատության ալիք է առաջացրել դեմոկրատական ներկայացուցիչների շրջանակում, քանի որ հյուրանոցը Թրամփի ընտանիքին է պատկանում, սակայն նրանք Պենտագոնի բյուջեից են ծախսում: