Պենտագոնը նախատեսում է ավելի մեծ թվով Պատրիոտ համակարգեր վաճառել Ռիադին
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիային ավելի մեծ թվով Պատրիոտ համակարգ վաճառելու և այդ երկիր զորայիններ գործուղելու Պենտագոնի նախագիծը, սպասում է Դոնալդ Թրամփի հաստատմանը:
CNN- ի հինգշաբթի օրը կատարած հաղորդման մեջ նշվում է, որ Պենտագոնի պաշտոնյաներից մեկի ասելով, նախարարությունը Թրամփին է ներկայացրել Ռիադին Պատրիոտ համակագեր վաճառելու նախագիծը:
Նա հավելել է, որ եթե Դոնալդ Թրամփը տա իր համաձանությունը, Պենտագոնը նաև զորուժ կգործուղի Սաուդյան Արաբիա:
Ներկայումս, Սաուդյան Արաբիայի Ամիր Սուլթան ռազմաբազայում տեղակայված են ամերիկյան Պատրիոտ համակարգեր՝ ռազմաբազայի ամերիկացի զինծառայողների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Վերոնշյալ նախագիծը ներկայացվում է այն պայմաններում, երբ շաբաթ օրը, ամերիկյան Պատրիոտ համակարգին չէր հաջողվել կանխել Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբյեկտների դեմ Եմենի իրականացրած հրթիռային հարձակումը:
Հարձակումից հետո, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան այսուհետ պետք է ավելի մեծ գումար վճարի ԱՄՆ-ին՝ իր անվտանգությունն ապահովելու համար: