Կարևոր խորհուրդ և նախազգուշացում Թրամփի վարչակազմին՝ Իրանի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i111666-Կարևոր_խորհուրդ_և_նախազգուշացում_Թրամփի_վարչակազմին_Իրանի_վերաբերյալ
ԱՄՆ նախկին Պաշտպանության նախարարն այդ երկրի կառավարությանը խորհուրդ է տվել խուսափել Իրանի հետ լարվածության սրումից և զգույշ լինել, որպեսզի Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայի կողմից չներքաշվի մեկ այլ պատերազմի մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2019 08:44 Asia/Tehran
  •  Կարևոր խորհուրդ և նախազգուշացում Թրամփի վարչակազմին՝ Իրանի վերաբերյալ

ԱՄՆ նախկին Պաշտպանության նախարարն այդ երկրի կառավարությանը խորհուրդ է տվել խուսափել Իրանի հետ լարվածության սրումից և զգույշ լինել, որպեսզի Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայի կողմից չներքաշվի մեկ այլ պատերազմի մեջ:

Middle East Monitor կայքի հաղորդման համաձայն, 2011-2013թթ Պենտագոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Լեոն Պանետան, CNN- ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախորդ շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբյեկտների դեմ իրականացված հարձակմանը, նախազգուշացրել է Իրանի դեմ ռազմական գործողության հետևանքների կապակցությամբ:

Պանետան նշել է. «Ես, որպես նախարար, մտահոգված եմ Իրանի դեմ ռազմական գործողության նախաձեռնության կապակցությամբ, որը նման կլինի Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակմանը»:

Նա հավելել է, որ Իրանը կարող է օգտվել իր հրթիռներից՝ ԱՄՆ-ի հարձակմանը պատասխանելու համար և մեծ արագությամբ փոխել պատերազմի ընթացքը:

Պանետան Սպիտակ Տանը նախազգուշացրել է խուսափել Իրանի դեմ ռազմական գործողությունից, նշելով, որ «Արամքո»-ի դեմ հարձակումից ԱՄՆ-ը ուղղակի վնաս չի կրել և Վաշինգոնը պետք է խուսափի Սաուդյան Արաբիայի կողմից նոր պատերազմի մեջ ներքաշվելուց:

Իրանը մերժում է Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբյեկտների դեմ իրականացված հարձակմանը մասնակից լինելու վերաբերյալ իր դեմ ուղղված մեղադրանքները: