ՄԱԳԱՏԷ-ի հավանական ղեկավարը կարևորում է Իրանի միջուկային ծրագրի անկողմնակալ մոնիտորինգը
https://parstoday.ir/hy/news/world-i111675-ՄԱԳԱՏԷ_ի_հավանական_ղեկավարը_կարևորում_է_Իրանի_միջուկային_ծրագրի_անկողմնակալ_մոնիտորինգը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուներից մեկն ասել է.«Այս կառույցը պետք է իրավ ու անկողմնակալ մոտեցում դրսևորի Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2019 14:22 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի հավանական ղեկավարը կարևորում է Իրանի միջուկային ծրագրի անկողմնակալ մոնիտորինգը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուներից մեկն ասել է.«Այս կառույցը պետք է իրավ ու անկողմնակալ մոտեցում դրսևորի Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ»:

Հինգշաբթի օրը, Յուկիա Ամանոյի պաշտոնի հավանական թեկնածու Ռաֆայել Գրոսին ասել է.«ՄԱԳԱՏԷ-ի համար լավագույն ճանապարհն է անկողմնակալ իրավարար լինի Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ»:

Գրոսին ասել է.«ՄԱԳԱՏԷ-ի պարտականությունն է թափանցիկություն առաջացնել: Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու դեպքում, համագործակցելու եմ Իրանի հետ և պայքարելու եմ այդ երկրի նկատմամբ մոլեռանդ հայացքների դեմ»:

Արգենտինացի այս դիվանագետը հավաստիացրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չպետք է անձնական մոտեցումներ դրսևորի, որովհետև  իրենք Իրանում են՝ իրավիճակը դիտարկելու և այդ մասին զեկուցելու համար:

Իրանի հետ միջուկային համաձայնության հիմամբ, ՄԱԳԱՏԷ-ն պարտավորվում է հետևել Իրանի միջուկային հանձնառությունների իրագործմանը և գործակալության գլխավոր տնօրենը պարտավոր է պարբերաբար զեկուցել այդ մասին: