ԱՄՆ-ը զինծառայողներ կգործուղի Սաուդյան Արաբիա
https://parstoday.ir/hy/news/world-i111693-ԱՄՆ_ը_զինծառայողներ_կգործուղի_Սաուդյան_Արաբիա
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայությունն է տվել Սաուդյան Արաբիա զինծառայողներգործուղելու որոշմանը: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2019 07:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը զինծառայողներ կգործուղի Սաուդյան Արաբիա

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայությունն է տվել Սաուդյան Արաբիա զինծառայողներգործուղելու որոշմանը: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Ըստ հաղորդման՝ ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ  Էսպերը շաբաթ օրը այդ երկրի բանակի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդի հետ համատեղ մամլո ասուլի ժամանակ ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է  ամերիկացի զինծառայողներ գործուղել  Սաուդյան Արաբիա՝ այդ երկիրը  պաշտպանելու համար»:

Մարկ Էսպերը չի անդրադարձել զինծառայողների թվին, սակայն ասել է, որ այդ որոշման մեջ ներառված են նաև հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերը:

Որոշումը կայացել է սեպտեմբերի 14-ին Եմենի Անսարալլահ ժողովրդական շարժման կողմից Արաբիայի  նավթի վերամշակման գործարանների վրա իրականացված հարձակումից հետո: 

Այդ հարձակումների հետևանքով, Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ու արտահանման ծավալները կիսով չափ նվազել են:

ԱՄՆ-ը և նրա որոշ դաշնակիցներ առանց հավաստի փաստեր ներկայացնելու, Իրանին մեղադրել են այդ հարձակման մեջ: Իրանը հերքել է մեղադրանքը: Անսարալլահը ստանձնել է այդ հարձակման պատասխանատվությունը: