ԱՄՆ-ի վետերանների շրջանում աճել են ինքնասպանության դեպքերը
https://parstoday.ir/hy/news/world-i111710-ԱՄՆ_ի_վետերանների_շրջանում_աճել_են_ինքնասպանության_դեպքերը
ԱՄՆ-ի վետերանների հարցերով զբաղվող գլխավոր վարչությունը մտահոգություն է հայտնել այդ երկրում վետերանների ինքնասպանության դեպքերի աճի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2019 15:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի վետերանների շրջանում աճել են  ինքնասպանության դեպքերը

ԱՄՆ-ի վետերանների հարցերով զբաղվող գլխավոր վարչությունը մտահոգություն է հայտնել այդ երկրում վետերանների ինքնասպանության դեպքերի աճի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է  «Նյու Յորք թայմս» թերթը, ԱՄՆ վետերանների հարցերով զբաղվող գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2008-2017 թթ.ի ընթացքում ամեն տարի, ավելի քան 6 հազար վետերան, ինքնասպանություն է գործել»:

Ըստ վիճակագրական տվյալների, 2014-2018 թթ.-ի ընթացքում օրական համարյա 20 մարդ դիմել է ինքնասպանության:

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի ինքնասպանության կանխարգելման հարցերով զբաղվող  վարչությունը ևս վերջերս տեղեկացրել է, որ 2018 թվականին ծառայության ընթացքում ինքնասպանություն են գործել 325 ամերիկացի զինծառայողներ: