Սեպտեմբեր 23, 2019 09:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը դիվանագիտական ջանքերի ետնաբեմում,  զենք է մատակարարում Եմենի ահաբեկիչներին

Անկախ լրագրողների ցանցը բացահայտել է, որ ԱՄՆ-ը զենք է մատակարարում Եմենում գտնվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին:

Arms Watch կայքը գրել է, որ իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Եմենի ահաբեկիչներին գաղտնի կերպով զենք է փոխանցվել:

Կայքը գրել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, թե այդ երկիրը հաղթել է Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, Եմենում գործող ահաբեկիչնեն օգտվում էին ամերիկյան զենքերից:

Հաղորդման մեջ նշվել է, որ լրատվական ցանցի տրամադրության տակ հայտնվել են զենքի վաճառքի մասին պայմանագրեր, որտեղ նշված ընկերությունների թվում է սերբական Jogoimport- ը:

Ըստ այս հաղորդման, փաստաթղթերի մեջ առկա են նաև զենք վաճառողների անձնագրերի պատճանները  այնպիսի երկրներից ինչպես՝ ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը:

Լրատվական ցանցը հաղորդել է, որ այդ անձինք անօրինական կերպով 3 միլիոն զենք են տեղափոխել Սիրիայի ու Եմենի ահաբեկիչների համար:

 

Պիտակ