Ռուսաստանը քննադատել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը
ՌԴ ԱԳ փոխնախարարը քննադատել է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Պարսից ծոցում: Նա նշել է. «Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը սրում է լարվածությունը»:
Տաս գործակալության հաղորդման համաձայն, Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը չի նպաստի Արևմտյան Ասիայում տիրող լարվածության նվազեցմանը:
Նա հավելել է. «Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ հարձակման մանրամասները պետք է պարզվեն»:
Պենտագոնն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնը, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի պահանջով, պլանավորում է ավելացնել Պարսից ծոցում իր զորայինների ու ՀՕՊ համակարգերի թիվը:
Օգոստոս ամսին, երբ ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցի մոտակայքում խոցեցին ամերիկյան գերարդիական ԱԹՍ-ը, Վաշինգտոնը հայտարարեց Պարսից ծոցում ռազմական դաշինք ձևավորելու մասին: Այս հայտարարությունը չընդունվեց մեծ թվով երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակցների կողմից: