Մոսկվա. «ԱՄՆ-ը ձգտում է ապակայունացնել Ռուսաստանը»
Ռուսաստանի Պետական Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը զգուշացրել է, որ ԱՄՆ կառավարությունը ձգտում է ապակայունացնել Ռուսաստանը և լարվածություն հարուցել այդ երկրում:
Հինգշաբթի օրը, Վենեսուելայի հիմնադիր խորհրդի նախագահ Դիոսդադո Կաբելլոյի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով աշխարհի երկրների ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտությանը, Վոլոդինն ասել է.«Վաշինգտոնի գործողություններն չեն սահմանփակվում միայն տնտեսական հարցերով ու պատժամիջոցներով»:
Նա հավելել է.«Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության կայքէջում անօրինական քայլարշավների ուղղությունների հրապարակումը և այդ քայլարշավներին մասնակցելու համար ռուս քաղաքացիներին հորդորելը, ճանաչված գործեղանակներ են»:
2019 թվականի հուլիսին և օգոստոսին Մոսվկայում տեղի ունեցան անօրինական ցույցեր՝ ի պաշտպանություն այն թեկնածուների, որոնք արտոնություն չէին ստացել ՏԻՄ-ի ընտրություններին մասնակցելու համար:
ՌԴ իշխանությունները տեղեկացրել են, որ արևմտյան լրատվամիջոցները դերակատար են այդ երկրում անկարգություններ առաջացնելու հարցում: