Ահաբեկչության զոհերի աջակցության ասոցիացիա. Ահաբեկիչների հիմնական թիրախը հավատացյալներն են
https://parstoday.ir/hy/news/world-i112712-Ահաբեկչության_զոհերի_աջակցության_ասոցիացիա._Ահաբեկիչների_հիմնական_թիրախը_հավատացյալներն_են
Դատապարտելով Աֆղանստանում աղոթարարների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը, Ահաբեկչության զոհերի աջակցության ասոցիացիան հայտարարել է. «Ահաբեկիչների հիմնական թիրախը հավատացյաներն են»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 21, 2019 08:20 Asia/Tehran
  •  Ահաբեկչության զոհերի աջակցության ասոցիացիա. Ահաբեկիչների հիմնական թիրախը հավատացյալներն են

Դատապարտելով Աֆղանստանում աղոթարարների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը, Ահաբեկչության զոհերի աջակցության ասոցիացիան հայտարարել է. «Ահաբեկիչների հիմնական թիրախը հավատացյաներն են»:

Ուրբաթ օրը, Աֆղանստանի Նանգահար նահանգի Ջու Դարե շրջանի Հասկե Մինե բնակավայրում իրականացված հրթիռակոծության հետևանքով, զոհվել է 70, վիրավորվել՝ ավելի քան 100 աղոթարար:

Ասոցիացիան կիրակի օրը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Այս և նմանատիպ այլ հարձակումները, որ տեղի են ունեցել Աֆղանստանում, Պակիստանում, Եգիպտոսում, Նոր Զելանդիայի քրիստոնեական եկեղեցու դեմ, եգիպտական, պակիստանյան, Շրի Լանկանի և Բուրկինա Ֆասոյի մզկիթների և սինագոգների, ԱՄՆ-ի և Գերմանիայի մզկիթների վրա, բացառում են ահաբեկչության և աստվածային կրոնների միջև ցանկացած կապ»:

Հաղորդագրության մեջ ասված է. «Հանցագործությունները որևէ առընչություն չունեն աստվածային կրոններից ոչ մեկի հետ և հակասում են մարդկային կյանքը կարևորող՝ երկնային կրոնների ուսմունքներին»:

Ասոցիացիան հավելել է. «Կրոնական տարաձանությունների շահարկումը, և անվերջանալի պատերազմների սանձազերծումն ուղղված են զենքի վաճառքի ծավալների և դրանից ստացվող շահույթի ավելացմանը»:

Միջին Արևելքում ահաբեկչության զոհերի աջակցության ասոցիացիան հիմնադրվել է 2007թ.: Ասոցիացիային անդամակցում են ահաբեկչական գործողությունների զոհերի ընտանիքները;