Ռոսնեֆտ ընկերությունը դոլարը փոխարինում է եվրոյով
https://parstoday.ir/hy/news/world-i112947-Ռոսնեֆտ_ընկերությունը_դոլարը_փոխարինում_է_եվրոյով
Ռուսաստանի նավթարդյունահանման խոշորագույն ընկերությունը հրաժարվելով դոլարից, իր պայմանագրերը կնքելու է եվրոյով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 18:14 Asia/Tehran
  • Ռոսնեֆտ ընկերությունը դոլարը փոխարինում է եվրոյով

Ռուսաստանի նավթարդյունահանման խոշորագույն ընկերությունը հրաժարվելով դոլարից, իր պայմանագրերը կնքելու է եվրոյով:

Ռուսաստանի նավթարդյունահանման խոշորագույն Ռոսնեֆտ  ընկերության  գործադիր տնօրեն Իգոր Սեչինն  Իտալիայի  Վերոնա քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության համաժողովում հայտարարել է. «Ընկերությունը հրաժարավելով դոլարից, իր բոլոր պայմանագրերը կնքելու է եվրոյով»:

Սեչինը հավելել է.«Քանի որ ամերիկյան դոլարը ընդհանրապես 60 տոկոս մասնաբաժին ունի համաշխարհայի առևտրում և 90 տոկոս նավթի ու նավթամթերքի առևտրում, պետք է դիմակայել այս ֆինանսական մենաշնորհին»:

Շատ երկրներ, այդ թվում` Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան և Վենեսուելան, ցանկանում են հրաժարվել այլ երկրների հետ ԱՄՆ դոլարով  առևտրային  գործարքներ կատարելwuc:

ԱՄՆ-ն դոլարը որպես լծակ է օգտագործում, որպեսզի այլ երկրներին պարտադրի հետևել իր ցանկություններին: