ԱՄՆ.«Աբու Բաքր ալ-Բաղդադիի մարմինը նետվել է ծովը»
https://parstoday.ir/hy/news/world-i112995-ԱՄՆ._Աբու_Բաքր_ալ_Բաղդադիի_մարմինը_նետվել_է_ծովը
ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ԴՆԹ թեսթի միջոցով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլխի ինքնությունը հաստատվելուց հետո, նրա մարմինը նետվել է ծովը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 29, 2019 16:55 Asia/Tehran
  • ԱՄՆ.«Աբու Բաքր ալ-Բաղդադիի մարմինը նետվել է ծովը»

ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ԴՆԹ թեսթի միջոցով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլխի ինքնությունը հաստատվելուց հետո, նրա մարմինը նետվել է ծովը:

Երկուշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում հայտարարելով, որ ամերիկյան զորայինների կողմից  ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության գործողությունները, նրա ինքնության հաստատման գործընթացը   և  նրա աճյունի մնացորդները նկարահանվել են, ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետ Մարք Միլլեյը հավելել է.«Վաշինգտոնն առայժմ չի պատրաստվում հրապարակել դրանք»:

ԱՄՆ ժամանակի իշխանությունները 2011 թվականին ևս հայտարարելով, որ սպանել են Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամմա Բեն Լադենին, ասացին թե նրա դին նետել են ծովը: 

ՄԱԿ-ը երկուշաբթի օրը հայտարարել է, որ չի կարող հաստատել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր ալ-Բաղդադիի սպանվելու մասին ԱՄՆ-ի տարածած լուրը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ևս  չի հաստատել  ԻԼԻՊ ահաբեկչական  խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու ամերիկյան գործողության վերաբերյալ տեղեկությունը: