ԱՄՆ Կոնգրես.«Ռուսաստանն իրավունք չունի մասնակցել Մեծ Յոթնյակի առաջիկա գագաթաժողովին»
https://parstoday.ir/hy/news/world-i113054-ԱՄՆ_Կոնգրես._Ռուսաստանն_իրավունք_չունի_մասնակցել_Մեծ_Յոթնյակի_առաջիկա_գագաթաժողովին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով արգելել է Ռուսաստանի մասնակցությունը Մեծ յոթնյակի առաջիկա գագաթաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2019 12:27 Asia/Tehran
  • ԱՄՆ Կոնգրես.«Ռուսաստանն իրավունք չունի մասնակցել Մեծ Յոթնյակի առաջիկա գագաթաժողովին»

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով արգելել է Ռուսաստանի մասնակցությունը Մեծ յոթնյակի առաջիկա գագաթաժողովին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ալբիո Սայրեսը, չորեքշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ նշել է.«Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ձայների մեծամասնությամբ ընդունել  են բանաձև, որով արգելվում է G7 -ի հանդիպումներին Ռուսաստանի մասնակցությունը»:

Հայտարարության մեջ ասված է.«Օգոստոս ամսին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մտադիր է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել 2020 թվականի Մեծ յոթնյակի գագաթաժողովին, որը կայանալու է ԱՄՆ-ում, Սայերսն այդ բանաձևը ներկայացրեց Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին»:

Այնուամենայնիվ Թրամփը դեռևս չի հերքել 2020 թվականին Մեծ Յոթնյակի գագաթաժողովին Պուտինին հրավիրելու իր հայտարարությունը: