Մոսկվան քննադատել է ամերիկյան ԶԼՄ-ներում ռուսաֆոբիայի տարածումը
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը քննադատել է ամերիկյան ԶԼՄ-ներում հակառուսական նյութերի հրապարակումը:
TAAS լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը, հայտարարություն է տարածելով, քննադատել է ամերիկյան ԶԼՄ-ներում հակառուսական նյութերի հրապարակումը և դս համարել կազմակերպված ակցիա՝ ռուսաֆոբիայի տարածման նպատակով:
Հաղորդագրույան մեջ նշված է ամերիկյան ԶԼՄ-ների ցուցակը, որոնցում հրապարակվել են հակառուսական նյութեր:
Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ վերջերս, New York Times- ը, մի հոդվածում, Ռուսաստանին մեղադրել էր վիրավոր ամերիկացի զինծառայողին տեղափոխող ռազմական ինքնաթիռի թռիչքը ձգձգելու մեջ:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերքել է ամերիկյան լրատվամիջոցի արած հայտարարությունը: