ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Լիբիայի իրադարձությունները շահարկելու մեջ
ԱՄՆ կառավարությունը Ռուսաստանին մեղադրելով Լիբիայի իրադարձությունները շահարկելու մեջ, Լիբիայի ազգային բանակին կոչ է արել վերջ դնել այդ երկրում իր հարձակումներին:
ՖԱՐՍ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը շաբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Վաշինգտոնը Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակին կոչ է արել վերջ դնել իր հարձակումներին և կանխել բախումները շահարկելու Ռուսաստանի փորձերը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաղորդագրությունը հրապարակվել Լիբիայի Ազգային միասնության կառավարության կողմից այդ երկրում բախումներին ընթացք տրվելու կապակցությամբ Ռուսաստանի դեմ հնչեցված մեղադրանքից մեկ շաբաթ անց:
Լիբիայի Ազգային միասնության ՆԳ նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է Խալիֆա Հաֆթարի հրամանատարության տակ գտնվող ուժերին օգնելու մեջ:
ԱՄՆ-ի հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ ավելի վաղ, Կատարի Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը, մանրամասներ ներկայացնելով Լիբիայի մայրաքաղաք Տիրպոլիի մերձակա տարածքում ընթացող բախումների վերաբերյալ, բացահայտել էր Եգիպտոսի ու Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից Խալիֆա Հաֆթարի գլխավոր ուժերին օգնություն մատակարարելու ճանապարհները:
Հաֆթարի ուժերն արդեն մոտ յոթ ամիս առաջ սկսել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի դեմ հարձակումները՝ այդ քաղաքը գրավելու նպատակով: Չնայած որոշ երկրների ցուցաբերած ֆինանսական ու սպառազինական աջակցության, նրանց չի հաջովել ներխուժել այդ քաղաք: