Ռուսաստանը քննադատել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նոր ռազմական ուժերի տեղակայումը
https://parstoday.ir/hy/news/world-i113662-Ռուսաստանը_քննադատել_է_Սաուդյան_Արաբիայում_ԱՄՆ_նոր_ռազմական_ուժերի_տեղակայումը
Ռուսաստանի արտգործնախարարությունը քննադատել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նոր զորայինների տեղակայումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2019 12:21 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նոր ռազմական ուժերի տեղակայումը

Ռուսաստանի արտգործնախարարությունը քննադատել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նոր զորայինների տեղակայումը:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ  Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նոր զորքերի տեղակայումը միայն կավելացնի լարվածությունը:

Երեքշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը,  մի նամակ  հղելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին, նշել  է, որ ամերիկյան զորքերի տեղակայումը Սաուդյան Արաբիայում կատարվել է Իրանին դիմակայելու նպատակով:

Ամերիկացիներն ու սաուդցիները, կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, փորձում են դիմակայել տարածաշրջանում ԻԻՀ ղեկավարած դիմադրությունը: