Ռուսաստան.«Միացյալ Նահանգներն ահ ու սարսափ առաջացնելով նպատակ ունի զենք վաճառել»
https://parstoday.ir/hy/news/world-i113745-Ռուսաստան._Միացյալ_Նահանգներն_ահ_ու_սարսափ_առաջացնելով_նպատակ_ունի_զենք_վաճառել
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«Միացյալ Նահանգներն ահուսարսափ առաջացնելով նպատակ ունի իր զենքերը վաճառել այլ երկրներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2019 06:55 Asia/Tehran
  • Ռուսաստան.«Միացյալ Նահանգներն ահ ու սարսափ  առաջացնելով նպատակ ունի զենք վաճառել»

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«Միացյալ Նահանգներն ահուսարսափ առաջացնելով նպատակ ունի իր զենքերը վաճառել այլ երկրներին»:

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է.«Միացյալ Նահանգները փորձում է կանխել այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնումը»:

Զախարովան հավելել է.«Սուխոյ 35 կործանիչներ գնելու հավանականության պատճառով Եգիպտոսի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներն ԱՄՆ-ի  թշնամական պահվածքի նոր օրինակ են»:

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Ռուսաստանին մեկուսացնելուն ուղղված ԱՄՆ-ի փորձերը ձախողելուց հետո, այդ երկիրը Մոսկվայի նկատմամբ ամեն կարգի ճնշումներ է գործադրում: 

Զախարովայի խոսքերով՝ Միացյալ Նահանգները ներկայումս փորձում է վախեցնել Ռուսաստանի այն գործընկերներին,որոնք նախընտրում են  ռուսական զեքներ գնել:

Չնայած Սպիտակ Տան սպառնալիքներին, Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ հավատարիմ են մնալու Ռուսաստանի հետ կնքած  ռազմական պայմանագրերին: