Ռուսաստան.«Միացյալ Նահանգներն ահ ու սարսափ առաջացնելով նպատակ ունի զենք վաճառել»
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«Միացյալ Նահանգներն ահուսարսափ առաջացնելով նպատակ ունի իր զենքերը վաճառել այլ երկրներին»:
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է.«Միացյալ Նահանգները փորձում է կանխել այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնումը»:
Զախարովան հավելել է.«Սուխոյ 35 կործանիչներ գնելու հավանականության պատճառով Եգիպտոսի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներն ԱՄՆ-ի թշնամական պահվածքի նոր օրինակ են»:
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Ռուսաստանին մեկուսացնելուն ուղղված ԱՄՆ-ի փորձերը ձախողելուց հետո, այդ երկիրը Մոսկվայի նկատմամբ ամեն կարգի ճնշումներ է գործադրում:
Զախարովայի խոսքերով՝ Միացյալ Նահանգները ներկայումս փորձում է վախեցնել Ռուսաստանի այն գործընկերներին,որոնք նախընտրում են ռուսական զեքներ գնել:
Չնայած Սպիտակ Տան սպառնալիքներին, Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ հավատարիմ են մնալու Ռուսաստանի հետ կնքած ռազմական պայմանագրերին: