Չիանստանի ԱԳ նախարարությունը կանչել է ԱՄՆ դեսպանին
Չինաստանի արտգործնախարարությունն ԱՄՆ դեսպանին կոչ է արել դադարեցնել Վաշինգտոնի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին:
Նախարարությունը հայտարարել է. «Պեկինում ԱՄՆ դեպսանը կանչվել է ԱԳ նախարարություն, ԱՄՆ Սենատում հաստատված «Հոնկոնգում ժողովրդավարության և մարդու իրավունքների օրինագծի ընդունման դեմ» Չինաստանի բողոքը փոխանցելու նպատակով»:
Նախորդ շաբաթ նույնպես, Չինաստանի կառավարությունը նախազգուշացրել էր այդ երկրի ներքին գործերին Վաշինգտոնի մջամտությունների կապակցությամբ:
Չինաստանի արտգործնախարարության պաշտոնյաները ԱՄՆ դեսպանին նախազգուշացրել են , որ եթե նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի «Հոնկոնգում ժողովրդավարության և մարդու իրավունքների օրինագիծը», Պեկինի արձագանքը կոշտ է լինելու:
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել «Հոնկոնգում ժողովրդավարության և մարդու իրավունքների օրինագծին», որն ուժի մեջ մտնելու համար, այն պետք է ստորագրի Դոնալդ Թրամփը: