Գերմանիայի էկոնոմիկայի նախարար. ԱՄՆ-ը ​​անվստահելի է
https://parstoday.ir/hy/news/world-i113858-Գերմանիայի_էկոնոմիկայի_նախարար._ԱՄՆ_ը_անվստահելի_է
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը քննադատել է Վաշինգտոնի միջազգային առևտրային քաղաքականությունը, հայտարարելով, որ այդ երկիրն անվստահելի գործընկեր է:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 26, 2019 06:33 Asia/Tehran
  • Գերմանիայի էկոնոմիկայի նախարար. ԱՄՆ-ը ​​անվստահելի է

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը քննադատել է Վաշինգտոնի միջազգային առևտրային քաղաքականությունը, հայտարարելով, որ այդ երկիրն անվստահելի գործընկեր է:

Politico կայքի հաղորդման համաձայն, Պետեր Ալթմայերը, անդրադառնալով Չինաստանի հինգերորդ սերնդի հեռահաղորդակցական ցանցի մուտքը Գերմանիա արգելելու ԱՄՆ-ի ջանքերին, ասել է. «Մենք ապրում ենք ազատ աշխարհում, և ես չեմ կարող համեմատել ԱՄՆ-ի նման երկրներին, որոնք չեն հարգում օրենքը, այն երկրների հետ, որտեղ տիրում է ժողովրդավարություն և առկա է օրենքի նկատմամբ հարգանքը»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության (NSA) կողմից Գերմանիայի պաշտոնյաների, մասնավորապես՝ Անգելա Մերկելի հեռախոսազրույցները գաղտնալսելու փաստին, Ալթմայերը հավելել է. «ԱՄՆ կառավարությունը հուսալի և վստահելի գործընկեր չէ»:

Նա հավելել է. «Մենք պետք է պատժամիջոցներ կիրառեինք Վաշինգտոնի նկատմամբ, երբ բացահայտվեց, որ այդ երկիրը լրտեսել է մեր պաշտոնյաներին»:

Գերմանացի պաշտոնյան նաև ԱՄՆ-ին մեղադրել է տարբեր երկրներին, այդ թվում ՝ Գերմանիային շանտաժի ենթարկելու մեջ:

Ներկայուսմ Գերմանիայում տեղակայված են ավելի քան 50 հազար ամերիկացի զորայիններ: