Լավրով. Իրանի խնդիրները բխում են ԱՄՆ անօրինական պատժամիջոցներից
https://parstoday.ir/hy/news/world-i114301-Լավրով._Իրանի_խնդիրները_բխում_են_ԱՄՆ_անօրինական_պատժամիջոցներից
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Իրանի ներկա խնդիրներն ԱՄՆ-ի ճնշումների, պատժամիջոցների և երկրում դժգոհության ալիք բարձրացնելուն ուղղված քայլերի հետևանքն են
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2019 15:12 Asia/Tehran
  • Լավրով. Իրանի խնդիրները բխում են ԱՄՆ անօրինական պատժամիջոցներից

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Իրանի ներկա խնդիրներն ԱՄՆ-ի ճնշումների, պատժամիջոցների և երկրում դժգոհության ալիք բարձրացնելուն ուղղված քայլերի հետևանքն են

Ուրբաթ օրը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իտալիայում Միջերկրական ծովի հռոմեական երկխոսության 5-րդ միջազգային համաժողովում հայտարարել է, որ Իրանի ներկայիս  խնդիրներն ԱՄՆ-ի առավելագույն տնտեսական ճնշման քաղաքականության հետևանքն են որը պարտադրվել է Իրանին:

Լավրովը հավելել է, սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ը կիրառումէ այդ քաղաքականությունը:  

Նա հավելել է. «Խնդրի լուծման հնագույն և միակողմանի մոտեցումները պետք է մի կողմ թողել, քանի որ անհրաժեշտ է բազմակողմանիություն  և պետք է գործել միջազգային իրավունքի շրջանակներում»:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի կառավարության դուրս գալու քայլն արժանացել է միջազգային շրջանակների քննադատությանը: