Լավրով. Իրանի խնդիրները բխում են ԱՄՆ անօրինական պատժամիջոցներից
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Իրանի ներկա խնդիրներն ԱՄՆ-ի ճնշումների, պատժամիջոցների և երկրում դժգոհության ալիք բարձրացնելուն ուղղված քայլերի հետևանքն են
Ուրբաթ օրը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իտալիայում Միջերկրական ծովի հռոմեական երկխոսության 5-րդ միջազգային համաժողովում հայտարարել է, որ Իրանի ներկայիս խնդիրներն ԱՄՆ-ի առավելագույն տնտեսական ճնշման քաղաքականության հետևանքն են որը պարտադրվել է Իրանին:
Լավրովը հավելել է, սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ը կիրառումէ այդ քաղաքականությունը:
Նա հավելել է. «Խնդրի լուծման հնագույն և միակողմանի մոտեցումները պետք է մի կողմ թողել, քանի որ անհրաժեշտ է բազմակողմանիություն և պետք է գործել միջազգային իրավունքի շրջանակներում»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի կառավարության դուրս գալու քայլն արժանացել է միջազգային շրջանակների քննադատությանը: