ԱՄՆ-ում գրանցվել է գործազրկության աննախադեպ աճ
ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարությունն իր վերջին զեկույցում նշել է, որ երկրում գործազրկությունը զգալիորեն աճել է:
Շինհուա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հայտարարել է, որ գործազրկության համար վճարվող նպաստի համար, վերջին շաբաթվա ընթացքում դիմել է 252 հազար մարդ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ, աճել է 49 հազարով:
Զեկույցում նշվում է, որ 2017թ սեպտեմբերի 30-ից հետո սա գործազրկության համար տրամադրվող նպաստի համար դիմումների ամենաբարձր ցուցանիշն է:
Հատկանշական է, որ անցած ուրբաթ, ԱՄՆ մարդահամարի բյուրոն հայտարարել էր, որ նոյեմբեր մասին երկրում ավելացել է 266 հազար նոր աշխատատեղ:
ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը հայտարարել է, որ գործազրկությունն այդ երկրում նվազել է 3.5 տոկոսով, ինչը վերջին 5 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է: