ԱՄՆ նավատորմի խոցելիությունը Պարսից ծոցում
Ամերիկյան US News ռազմական լրատվական կայքը խոստովանել է, որ Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ-ի նավատորմն առավել քան երբևէ, խոցելի է դարձել:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վերաբերյալ լուրերը լուսաբանող US News լրատվական կայքի փոխանցմամբ, այդ երկրի 5-րդ նավատորմի ղեկավարությունն ուրբաթ օրն անդրադառնալով իր անօդաչու թռչող սարքի խոցմանը, հայտարարել է, որ նավատորմն ունի ընդհամենը երկու ԱԹՍ և կանգնել է խնդրի առաջ:
Հայտարարության մեջ ասված է.«RQ-4 Global Hawk ԱԹՍ-ը նոյեմբերի 26-ին օդ բարձրանալիս լուրջ վնասվել է»:
Նշենք, որ հունիսի 20-ին, ամերիկյան Global Hawk լրտեսական ԱԹՍ-ն Իրանի իսլամական հանրապետության տարածք ներխուժելուց հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից խոցվել է Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Մոբարաք լեռան մերձակա տարածքում: