Զանգվածային գործադուլները կաթվածահար են արել Ֆրանսիան
https://parstoday.ir/hy/news/world-i114782-Զանգվածային_գործադուլները_կաթվածահար_են_արել_Ֆրանսիան
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված համընդհանուր գործադուլը շարունակվում է արդեն 16 օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2019 08:12 Asia/Tehran
  • Զանգվածային գործադուլները կաթվածահար են արել Ֆրանսիան

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված համընդհանուր գործադուլը շարունակվում է արդեն 16 օր:

Ֆրանսիայի կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ  խորհրդակցություններ է անցկացրել աշխատավորական արհմիությունների հետ, սակայն մինչ  այժմ  կողմերը ոչ մի արդյունքի չեն հասել և երկիրը փաստորեն կաթվածահար է եղել:

Ներկայումս Ֆրանսիայում աշխատում է երկաթուղային տրանսպորտի  ընդամենը մի մասը: 

Զանգվածային գործադուլը մեկնարկել է դեկտեմբերի 5-ին: Գործադուլի մասնակիցները բողոքում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ: 

Ֆրանսիայում արդեն մեկ տարի շարունակ, ամեն շաբաթ  զանգվածային ցույցեր են ընթանում: Ցուցարարները բողոքում են այդ երկրի կապիտալիստական կարգերի ու  նախագահ Էմանուել Մակրոնի բարեփոխումների դեմ: