Թրամփի նամակը Պուտինին. Բարելավենք հարաբերությունները
Ռուսատսանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Վլադմիր Պուտինին ուղղված նամակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը կոչ է արել բարելավել երկու երկրների հարաբերոթյունները:
Շաբաթ օրը, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել երկկողմ խնդիրների լուծման և հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Դեկտեմբերի 10-ին, ամերիկյան կողմի հրավերով Նյու Յորք կատարած մեկօրյա այցի ընթացքում, Լավրովը հանդիպել էր Դոնալդ Թամփի և մի շարք այլ պաշտոնյաների հետ:
Ռուս աշտոնյաները հայտարարել են, որ դեռևս վաղ է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերոթյունների բարելավան մասին խոսելու համար:
Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները գտնվում են վերջին տարիների ընթացքում ամենացածր մակարդակի վրա: Կողմերի միջև առկա են սուր տարաձայնություններ այնպիսի հարցերի շուրջ, ինչպես՝ Սիրիան և Ուկրաինան: