Հեղուկացված գազ Եվրոպա արտահանելու առումով Ռուսաստանը գերազանցել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i114945-Հեղուկացված_գազ_Եվրոպա_արտահանելու_առումով_Ռուսաստանը_գերազանցել_է_ԱՄՆ_ին
Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է.«Այս երկիրը Եվրոպայի հետ հեղուկացված գազի առևտրի ոլորտում վստահելի դիրք ձեռք բերելով, գերազանցել է ԱՄՆ-ին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2019 14:57 Asia/Tehran
  • Հեղուկացված գազ Եվրոպա արտահանելու առումով Ռուսաստանը գերազանցել է ԱՄՆ-ին

Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է.«Այս երկիրը Եվրոպայի հետ հեղուկացված գազի առևտրի ոլորտում վստահելի դիրք ձեռք բերելով, գերազանցել է ԱՄՆ-ին»:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն այսօր  ռուսական RBK TV  հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.«Այս երկիրն ապահովում է  Եվրոպայի  գազի 20,  իսկ ԱՄՆ-ը՝   13 տոկոսը, մինչդեռ Ռուսաստանը երեք տարի հեղուկացված գազ Եվրոպա արտահանելու առումով որևէ տեղ չէր զբաղեցնում»:

Նովակը հավելել է.«Գործադրման փուլին հանձնվելիք նախագծերից անկախ, ներկայումս Ռուսաստանը մոտ 12-13 միլիոն տոննա գազ է արտահանում Եվրոպա, իսկ ԱՄՆ-ն չնայած իր արտահանումների ծավալի ավելացմանը, 9 միլիոն տոննա գազ է արտահանում Եվրոպա և այս բնագավառում զիջում է Ռուսաստանին»: