Թրամփը և հակաիրանական պատժամիջոցների վերաբերյալ նր հայտարարւթյունները
(last modified Fri, 10 Jan 2020 08:04:23 GMT )
Հունվար 10, 2020 11:34 Asia/Tehran
  • Թրամփը և հակաիրանական պատժամիջոցների վերաբերյալ նր հայտարարւթյունները

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այդ երկրի Գանձապետական դեպարտամենտին հրահանգել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել:

Հունվարի 9-ին Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսում, Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք»: Նա հավելել է. «Այսօր Գանձապետական դեպարտամենտին հրահանգել եմ նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնց մասին առաջիկայում կհայտարարվի»:

Եվս մեկ անգամ քննադատելով Իրանի հետ միջուկային գործարքը, Թրամփը նշել է. «Նախքան համաձայնագիրը ստորգրելն Իրանն այնքան էլ վատ խաղացող չէր»:

ԱՄՆ նախագահը չորեշքբթի օրը ելույթ ունեցավ այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ի պատասխան ԻՀՊԿ Ղոդս սոտաբաժանման հրամանատար գեներալ Սուելյմանիի սպանության, Իրանը հրթռիային հարձակում է իրականացրել Իրաքում ամերիկյան ռազմաբազաների դեմ: